Ավստրիան և ավստրիական նավթագազային OMV ընկերությունն ընդունել են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանները, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երաշխավորել է մատակարարումների անվտանգությունը։ Ավելի վաղ ռուսական գազի դիմաց վճարման նոր պայմաններին համաձայնել էին Սերբիան և Հունգարիան։
Բացի այդ, գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը քննարկվում է Գերմանիայում. գերմանական Uniper էներգետիկ կոնցեռնը հայտարարել է, որ այդ տարբերակը հնարավոր են համարում և դա քննարկում են երկրի իշխանությունների հետ. ընկերությունը հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի վերջին։