Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին
copy image url

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին

Ներքին 2 տարի առաջ - 23:59 26-04-2022

Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 26-ին այցելել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Ապրիլ 24-ի նշումին եւ ընդհանրապէս Հայաստանի, Արցախի եւ Լիբանանի կացութեան վրայ: Յատկապէս շեշտուեցաւ մեր ժողովուրդի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեզ շրջապատող մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու յանձնառութեամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված