Թուրքիայի խորհրդարանի «գորշ գայլը» խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից
copy image url

Թուրքիայի խորհրդարանի «գորշ գայլը» խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Արտաքին 2 տարի առաջ - 19:26 26-04-2022

Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ Միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել հիշյալ օրինագիծը:

«Թուրքիայի խորհրդարանում նման խառնակիչ քայլ անելը բոլորիս համար է նվաստացուցիչ պահվածք։ Ակնհայտ է, թե ում հետ է համագործակցում այս փտած պատգամավորը: Ես զգուշացնում եմ բոլորին` Թուրքիայի խորհրդարանը ոչ մուսուլման փոքրամասնությունների համար մարտահրավերների վայր չէ»,- այսպիսի խոսքերով հանդես գալուց հետո Դևլեթ Բահչելին դիմել է Քեմալ Քըլըչդարօղլուն` ասելով. «Հարգելի պարոն Քըլըչդարօղլու, վերջապես ե՞րբ եք այսպես կոչված ցեղասպանության պնդումների մասին այնքան խոսելու, որքան էլեկտրաէներգիայի մասին եք խոսում: Մեր անցյալը թուրքական է, մեր ներկան թուրքական է, ուրեմն մեր ապագան էլ կլինի թուրքական»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում