Ոստիկանները շոգում են, իսկ ոստիկանապետի հրամանը չկա ու չկա
copy image url

Ոստիկանները շոգում են, իսկ ոստիկանապետի հրամանը չկա ու չկա

Ներքին 2 տարի առաջ - 17:59 26-04-2022
Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մեր թղթակիցը ականատես է եղել ոստիկանների զրույցին, որի ընթացքում վերջիններս գանգատվել են, որ ամեն օր ցուցարարների հետ կիզիչ արևի տակ են, շոգ է, սակայն դեռևս ոստիկանապետի հրաման չկա, որ համազգեստ փոխվի, և ամառային, կարճ համազգեստ հագնեն։

Բանն այն է, որ ոստիկանությունում, ինչպես և բանակում կամ ԱԻՆ-ում, համազգեստը փոխվում է հրամանատարի հրամանով, և եթե ոստիկանները առանց հրամանի կարճաթև հագնեն, ապա դա կհամարվի համազգեստի խախտում, այսինքն՝ ոստիկանապետի հրամանի խախտում, հետևաբար ոստիկանները ստիպված են դեռևս հաստ աշնանային բաճկոններով ուղեկցել բողոքի ակցիաներն ու երթերը։

Ամենից շատ դիտված