Բրիտանիան այլևս լրտեսական սարքավորումներ չի վաճառի Ռուսաստանին
copy image url

Բրիտանիան այլևս լրտեսական սարքավորումներ չի վաճառի Ռուսաստանին

Արտաքին 2 տարի առաջ - 12:03 26-04-2022
Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստան արտահանել էլեկտրոնային սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել հաղորդագրությունները գաղտնալսելու և ուկրաինացիներին լրտեսելու համար։
Միջազգային առևտրի դեպարտամենտը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կչեղարկի ուկրաինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն ու քվոտաները։ Սա պատերազմից տուժած երկրի տնտեսությանն աջակցելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքի պատասխանն է։
Ըստ բրիտանական նախարարության, այս որոշումը կտարածվի Ուկրաինայից արտահանվող հիմնական ապրանքների վրա, ինչպիսիք են գարին, մեղրը, լոլիկի պահածոները և թռչնմիսը։ Սկզբում սակագները կհանվեն 12 ամսով, բայց այս որոշումը կարող է երկարաձգվել։

Ամենից շատ դիտված