Թուրքական պետության ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն. Վարդան Ոսկանյան

Ներքին 2 տարի առաջ - 16:24 25-04-2022
Ընդդիմադիրները Ազատության հրապարակում շարունակում են իրենց բողոքի ակցիան։ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Oragir.news-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի երեկվա «Գորշ գայլերի» ժեստին, ի՞նչ ուղերձ ուներ դա, պատասխանեց, որ իրականում դա Էրդողանի վարչախմբի իրական դեմքն է, թեև ինքն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ բարի կամքի դրսևորում ունի մեր նկատմամբ. «Դա հստակ ցույց է տալիս, որ դա վիրավորանք է մեր հասցեին, և մենք էլ պետք է հստակ հետևություններ անենք, թե ում հետ գործ ունենք»։

Ոսկանյանի կարծիքով, իրականության մեջ պետք է հասկանանք, թե ինչ է ուզում իրականացնել Թուրքիան. «Թուրքական պետության ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն։ Հայկական պետությունը ըստ էության հակացուցված է թուրքական պետությանը, ինչը Թուրքիայում և Ադրբեջանում շատ լավ գիտակցում են։ Մեզանում թեզեր են ուզում շրջանառել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հետևանքով ՀՀ-ն զերծ կմնա որոշակի ռիսկերից։ Թուրքիայի հետ խաղաղության կոնտեքստի սցենարում վատթարագույն դեպքում հայկական պետականության վերջին ծիլերը կոչնչացվեն. մեզ համար նախանշվում է ռեզերվացիայի կարգավիճակ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված