Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
copy image url

Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ներքին 2 տարի առաջ - 19:58 24-04-2022
Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
«Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի