Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մթագնելու փորձերից
copy image url

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մթագնելու փորձերից

Ներքին 2 տարի առաջ - 17:37 23-04-2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ հորդորում է ձեռնպահ մնալ նահատակների հիշատակն Ապրիլի 24-ի խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:

Հայտարարության մեջ նշված է.

«Հարգելի համաքաղաքացինե՜ր:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ:

Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:

Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները:

Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում