Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 15:53 22-04-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՌԴ-ում իր այցին, ասաց, որ այն անցել է արդյունավետ։

«Աշխատանքային կարգով հանդիպման մասին տեղյակ եմ պահել ԼՂ նախագահին։ Պատրաստ եմ եղել խորհրդակցությունները կիսել խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս հրաժարվել են նմանօրինակ քննարկումներից, որպեսզի այլազան դավադրության տեսության մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»։

Փաշինյանի խոսքով, ամեն անգամ օտարերկրյա այցից առաջ խոսակցություններ են տարածում, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին. «Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս պահին չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, ստիպված եմ հազար անգամ ներողություն խնդրել ու ասել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված