Մեր արդյունքները նախադեպը չունեցող են. Արթուր Դավթյան

Ներքին 2 տարի առաջ - 13:30 22-04-2022

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի է։

Այդ անձանցից մոտ 600-ը, ՀՀ գլխավոր դատախազի խոսքով, հանդիսացել է պաշտոնատար անձ։

«Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար», - ասաց Դավթյանը։

Ըստ նրա՝ տարվա ավարտի դրությամբ՝ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։

«Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության արդյունքում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Այս քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող քրեական գործեր են, ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում», - հայտարարեց գլխավոր դատախազը։

Նշենք, որ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Գլխավոր դատախազը նիստի ընթացքում ասաց․ «Մեր արդյունքները նախադեպը չունեցող են ոչ միայն մեր Երրորդ հանրապետության քրեական մարմինների հետապնդման առումով, այլև ես փորձել եմ, մեր տարբեր միջազգային գործընկերների հետ շփվելով, տեղեկանալ այլ երկրների իրավիճակներից, մենք արդեն մի քանի տարի է՝ ԱԺ ներկայացվող հաղորդագրության մեջ առանձին ներկայացնում ենք քրեական հետապնդման անձանց շրջանակը. «Բացեք վերջին տարիներին իրականացված հետապնդման այդ անձանց շրջանակը և կտեսնեք, թե ինչ աշխատանք է կատարվել։ Երբ որ այդ անձանց ցանկի մեջ ավանդաբար ներգրավված են նախկին նախագահներ, նախկին և գործող նախարար, բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձինք, կտեսնեք, որ այդ ամենը աշխատանքի արդյունք է»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ