Պետության արտաքին քաղաքականությունը չի կարելի դարձնել ինքնահաստատվելու ցուցադրական քայլ, որի արդյունքում հայկական պետականությունն իսպառ ոչնչացման եզրին է:
Հայաստանի իշխանությունները վարելով «ճկուն» քաղաքականություն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, տապանաքար դրեցին Հայաստանի և Արցախի պետականությունների գոյության վրա: Հիմա ուղղակի ժամանակի հարց է, թե, փոքր Հայաստանում և Արցախում բախվող գերտերությունների շահերն ինչ հետևանքներ կունենան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա:
Արցախյան հարցը անպատասխանատու աստիճանի դարձնելով խաղաքարտ՝ Արևմուտքի և ՌԴ-ի հետ իրենց արտաքին քաղաքականության մեջ, ՀՀ իշխանությունները վերջնական վերահաստատեցին իրենց անվստահելի գործընկերոջ կեցվածքը՝ թե՛ անգլոսաքսերի առջև և թե՛ ՌԴ-ի առջև, ուղղակիորեն հարվածելով ՀՀ-ի, որպես պետության, առանց այդ էլ ոչ բարվոք վարկանիշին՝ իջեցնելով այն պետականություն չունենալու ցանկության մակարդակի:
Այս պարագայում, միայն ու միայն հայ ժողովրդի միասնականությունը կարող է կանխել ՀՀ-ի և ԱՀ-ի մոտալուտ կործանումը:
ՀՀ իշխանություններն այլևս հայկական պետականության և հայ ժողովրդի ապագան հանձնել են գերտերությունների քմահաճույքին:
ՀՀ-ին հարկավոր չէ այս պահին ոչ մի ներքին ցնցում, որը ավելի կբացի մեր թշնամիների ախորժակը: Այս պահի հրամայականն է հայկական հասարակության լայն շրջանակների և սփյուռքի կոնսոլիդացիա, անկախ ներանձնական լարված հարաբերություններից հանուն հայ ժողովրդի և հայոց պետականության ապագայի:
Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում չի գործում ոչ մի միջազգային նորմ՝ այն ոչնչացված է հիմնովին:
Հայաստանին այս պահին հարկավոր է ՌԴ-ի հետ ռազմա-քաղաքական դաշինքի որակապես նոր մակարդակ՝ որն ունակ է իրականացնել միայն վստահություն ունեցող ՀՀ նոր իշխանությունները՝ առանց սահմանադրության խախտման և ցանկացած գույնի և տիպի հեղափոխության:
«Արարատ» հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն