Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու միջոցով պատերազմը դադարեցնելու ցանկացած փորձ, ամենայն հավանականությամբ, անիմաստ է, քանի որ, ըստ նրա «Պուտինի հետ բանակցելը նման է կոկորդիլոսի հետ սակարկելուն, որն արդեն բռնել է ձեր ոտքը»։
Չորեքշաբթի օրը, Հնդկաստան մեկնելու ճանապարհին, լրագրողների հետ զրուցելիս Ջոնսոնը ենթադրել է, որ Պուտինը Ուկրաինայի հետ իրական բանակցությունների կգնա, եթե կարողանա բանակցել ուժի դիրքերից, կամ երբ կարողանա Կիևը գրավելու նոր փորձ ձեռնարկել:
Ինչ վերաբերում է Զելենսկիի մտադրություններին, Ջոնսոնի կարծիքով, նա ցանկանում է ռուսական զորքերը դուրս մղել Արևելյան Ուկրաինայից, բայց կարող է համաձայնել Ղրիմի շուրջ բանակցություններին։