Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ Փաշինյանին համարում է ազգի թշնամի. «Ես անմեղսունակի ոչ մի նախադասությունը չեմ մեկնաբանելու։ Խնդիրը՝ որպես քաղաքացի, ամեն ինչի պատրաստ լինելն է իրեն այստեղից վռնդելու համար»։
Oragir.news-ի հարցին՝ արդյոք Ազատության հրապարակում տեղի ունեցողը բավարա՞ր է, պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիների համար գաղտնիք չէ, որ երկիրը զավթված է 2018 թվականից մինչ օրս՝ ՀՀ ինքնիշխանությունը վերացնելու և ամեն կերպ երկու հայկական պետականությունների վարկը զրոյացնելու համար։ «Մենք ունենք այն վստահությունը՝ որպես հասարակություն, որ այս դավաճաններից պետք է ազատվել։ Թշնամուն վռնդելն էլ հեշտ չի լինելու»։
Անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մտքին, թե Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա չի ստորագրել, պատասխանեց. «Մարուքյանն իմ տարիքի չափ քաղաքական համոզմունք է փոխել»։
Մանրամասն՝ տեսանյութում։