Պուտինն ընդունել է 2022 թ. երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը
copy image url

Պուտինն ընդունել է 2022 թ. երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

Արտաքին 3 տարի առաջ - 22:42 19-04-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է 2022 թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսական բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վլադմիր Պուտինի կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված՝ Երևան այցելելու իր հրավերը 2022 թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց»,- ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված