Բանկիր Օլեգ Տինկովը դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին
copy image url

Բանկիր Օլեգ Տինկովը դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին

Արտաքին 3 տարի առաջ - 19:17 19-04-2022
Գործարարն Ինստագրամում գրառմամբ մեկնաբանել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա. «Ես չեմ տեսնում այս խելագար պատերազմի ոչ մի շահառու։ Անմեղ մարդիկ ու զինվորներ են զոհում։ Գեներալները, արթնանալով խումհարից, հասկացել են, որ իրենք «աղբ-բանակ» ունեն: Եվ ինչպե՞ս բանակը լավը կլինի, եթե երկրում մնացած ամեն ինչ աղբ է և թաղված է նեպոտիզմի, ստրկամտության և աթոռապաշտության մեջ»:

Գործարարի խոսքով, «իհարկե կան հիմարներ, որոնք նկարում են Z, բայց ցանկացած երկրում հիմարները 10 տոկոս են, ռուսների 90 տոկոսը դեմ է այս պատերազմին»։

Տինկովը նաև անգլերենով դիմել է «կոլեկտիվ Արևմուտքին»՝ կոչ անելով «ավելի ռացիոնալ լինել» ու հնարավորություն ընձեռել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «փրկելու դեմքը» և վերջ տալու պատերազմին։