Զարմանում եմ նրանց «համեստության» վրա. Լարիսա Ալավերդյանը՝ Ալեն Սիմոյանի՝ անձնական բժիշկ ունենալու նախագծի մասին
copy image url

Զարմանում եմ նրանց «համեստության» վրա. Լարիսա Ալավերդյանը՝ Ալեն Սիմոյանի՝ անձնական բժիշկ ունենալու նախագծի մասին

Խոսք 3 տարի առաջ - 19:01 19-04-2022
Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է բացի նախագահից ու վարչապետից անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»,- նշվում է նախագծում:

Oragir.news-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սա լիազորությունների չարաշահում է:

«Օրենքը չի նախատեսում, որ ԱԺ նախագահի պաշտոն ունեցող անձն ունենա բժիշկ, մասաժիստ, սեփական խոհարար և այլն, այսինքն՝ նրան սպասարկող նման անձնակազմի մասին որևէ խոսք չկա: Իրավավաբանական տեսանկյունից սա լիազորությունների չարաշահում է: Նրանք, փաստորեն, ժողովրդին ցույց են տալիս, որ ինչ կուզեն՝ կանեն, որ ոչ թե ղեկավար են ընտրված, տվյալ դեպքում ԱԺ-ի ղեկավար, այլ տեր- տիրական են, իսկ մնացածը ստրուկներ են: Իրենք էլ ստրուկների շահագործմամբ ձեռք են բերում սեփական բժիշկ, սեփական 200 հազար դոլարանոց ավտոմեքենա և այլն: Սա խայտառակ դրսևորում է։ Զարմանալին այն է, որ ժողովուրդը մինչ այս պահը հանդուրժում է նրանց։ Մինչդեռ վաղն էլ կարող է ցանկանալ ԱԺ շենքի մի թևը դարձնել սեփականություն․ ով է ինչ ասելու, ես զարմանում եմ նրանց «համեստության» վրա: Այստեղ խնդիրը իրենց մեջ չէ, այլ այն արձագանքի, որը կա՛մ չկա, կա՛մ այնպիսին է, ինչպես առայժմ տեսնում ենք»:

Քրիստինե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված