«5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը Ազատության հրապարակից անցկացվող ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեր ճգնաժամի դեմքն է, մեր ազգային նսեմացման, կորուստների խորհրդանիշն է։
«Երկրի ներսում մեղավորները վերջացել են Փաշինյանի համար։ Հիմա մեղավորության հերթը փաստորեն միջազգային հանրությանն է։ Այսպես չի կարող շարունակվել։ ՀՀ իշխանությունները բացառապես սնանկ են և իրավունք չունեն գործելու, վարելու քաղաքականություն։ Նա պետք է այնպես հեռանա, որ երկիրը չհայտնվի ցնցումների մեջ։ Մենք մուրճի ու զնդանի արանքում ենք։ Մեր պայքարը պետք է տանենք այն ճանապարհով, որ երկիրը ցնցումների չտանենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։