Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 16 դեսպանատներ և հյուպատոսություններ
copy image url

Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 16 դեսպանատներ և հյուպատոսություններ

Արտաքին 3 տարի առաջ - 12:44 19-04-2022
Ապրիլի 18-ի դրությամբ Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 16 դիվանագիտական ​​ներկայացուցչություններ։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից։
«Ամեն օր ավելի ու ավելի շատ երկրների դիվանագիտական ​​առաքելություններ են վերսկսում իրենց աշխատանքը Կիևում։ Սա ապացույցներից մեկն է, որ աշխարհն աջակցում և հավատում է Ուկրաինային»,- նշել են գերատեսչությունից։
Մասնավորապես, Կիևում աշխատում են ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Չեխիայի, Սլովենիայի, Վատիկանի, Մոլդովայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես մտադիր է իր դեսպանատան աշխատանքը վերսկսել Կիևում, սակայն հստակ ժամկետներ չի նշել։