Գուտերեշն Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպումը
copy image url

Գուտերեշն Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպումը

Արտաքին 3 տարի առաջ - 19:22 18-04-2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում մարդկանց տարհանման համար մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը։ Այս մասին երկուշաբթի՝ զրույցից հետո, հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակը։

Գուտերեշն ու Էրդողանը կարևորել են «օգնության բաշխման և մարդկանց տարհանման համար մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը»։

Կողմերը քննարկել են նաև Երուսաղեմում տիրող իրավիճակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր դիրքորոշումը սուրբ վայրերի ստատուս քվոյի պահպանման կարևորության վերաբերյալ։

«Ամեն գնով պետք է խուսափել սադրանքներից»,- ասել են ՄԱԿ-ում։

Ամենից շատ դիտված