Ղազախստանը քվոտաներ կսահմանի ցորենի և ալյուրի արտահանման համար, hամապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության գյուղատնտեսության նախարարության ղեկավար Երբոլ Կարաշուկեևը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Վերոնշյալ հրամանի ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 15-ը, ցորենի և ալյուրի արտահանումը կիրականացվի խստորեն հաստատված քվոտաների շրջանակում․ ցորենի և մեսլինի համար՝ 1 մլն տոննա, ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի համար՝ 300 000 տոննա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսության նախարարությունը նաև նշել է, ցորենի արտահանման քվոտան կբաշխվի այն դիմորդների միջև, որոնք արտահանման համար հայտարարագրված ծավալի 10%-ը վաճառել են հաստատագրված արժեքով։