Ուկրաինայում, ռազմական դրության պայմաններում, թույլ են տվել ամուսնանալ Zoom-ի միջոցով
copy image url

Ուկրաինայում, ռազմական դրության պայմաններում, թույլ են տվել ամուսնանալ Zoom-ի միջոցով

Արտաքին 3 տարի առաջ - 16:59 17-04-2022
Ռազմական դրության պայմաններոմ Ուկրաինայի իշխանությունները թույլ են տվել ամուսնությունները գրանցել հեռավար, այդ թվում՝ Zoom-ի միջոցով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցին, որի խոսքերը հրապարակված են կառավարական կայքում։
Դիմել և պաշտոնապես գրանցել ամուսնությունը հնարավոր է մեկ օրվա ընթացքում։ ԶԱԳՍ-ում ավանդական ձևով ամուսնության գրանցում հնարավոր է կատարել այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում:
«Որոշակի պայմաններում ամուսնությունները կարող են գրանցվել ոչ միայն ԶԱԳՍ-ի աշխատակիցների, այլև ոստիկանների ու զինվորականների կողմից։ Սա նպատակահարմար է այն զույգերի համար, որոնք ծառայության մեջ են, «...» նրանք կարող են միանալ պարզապես Zoom-ի միջոցով»,- ասել է Կոլոմիեցը:
Ուկրաինայում փետրվարի 24-ին ռազմական դրություն է մտցվել։ Մարտի 26-ից դրա գործողության ժամկետը երկարացվել է ևս 30 օրով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի