Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ
copy image url

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ

Ներքին 3 տարի առաջ - 19:31 16-04-2022

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել: Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, եւ հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը:

Հարգելի՛ ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգեւորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով: Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում եւ նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ մեր քաղաքացիների ապահովության»,-ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված