Կիևը և Խարկովը հրթիռակոծվել են. Կան զոհեր և վիրավորներ
copy image url

Կիևը և Խարկովը հրթիռակոծվել են. Կան զոհեր և վիրավորներ

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 16-04-2022
Կիևը և Խարկովը հրթիռակոծվել են։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Գռոմադսկե»-ին հաղորդել է, որ առավոտյան Դառնիցկի թաղամասին հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանի տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

Խարկովում քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկի հրթիռակոծության հետևանքով 18 մարդ վիրավորվել է, մեկ մարդ զոհվել է։

Հրթիռակոծության են ենթարկվել նաև բնակելի թաղամասերը և Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդային։ Նրա խոսքով, նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է 5000 քմ։ Զոհերի մասին չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված