Բելառուսները իրավունք են ստացել աշխատելու ռուսական գաղտնի օբյեկտների շինարարությունում
copy image url

Բելառուսները իրավունք են ստացել աշխատելու ռուսական գաղտնի օբյեկտների շինարարությունում

Արտաքին 3 տարի առաջ - 15:58 16-04-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Խատին» հուշահամալիրում հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագետներին թույլ տալու մասնակցել «Վոստոչնիյ» կոսմոդրոմի շինարարությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հարաբերություններում նոր էջ է բացվել: Ռուսական փակ շինարարություններում Բելառուսի մասնակցության բոլոր արգելքները հանվել են: Կոսմոդրոմը գաղտնի, փակ շինարարություն է»,- նշել է Լուկաշենկոն: