Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել
copy image url

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Ներքին 3 տարի առաջ - 21:07 15-04-2022

Այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus-ը, Toyota Corolla-ն և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Toyota Corolla-ն հաշվառված է ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում և ավտոտեսուչը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է Lexus-ի վարորդին: Lexus-ն ու Toyota-ն երթևեկելի գոտուց դուրս կանգնել են և այդ պահին 06-ը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Toyota–ին, Toyota էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Lexus-ին:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ամենից շատ դիտված