Ռուսաստանում պահվում են արդեն հազարից ավելի ուկրաինացի զինծառայողներ, ովքեր գերի են հանձնվել։ Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
«Աշխատանքը շարունակվում է զինծառայողների հետ, որոնք գերի են հանձնվել: Ճնշող մեծամասնությունը հարցաքննվել է քննիչների կողմից: Նրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի բրիգադների 5 հրամանատարներ, ովքեր մասնակցել են Դոնբասի բնակչության դեմ ռազմական գործողություններին»,- հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Պատերազմի պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվ կերպով ստուգել մարտնչող կողմերի պաշտոնատար անձանց պնդումները: