ՌԴ-ն պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում հանցագործությունների համար. Մակրոն
copy image url

ՌԴ-ն պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում հանցագործությունների համար. Մակրոն

Արտաքին 3 տարի առաջ - 14:17 15-04-2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ հեռախոսով կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։

Մակրոնն ընդգծել է, որ պատերազմի 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրոյի զինտեխնիկա և կշարունակի տրամադրել։

Բացի դրանից, Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկում 24 հրշեջ և 50 շտապօգնության մեքենաներ:

«Ուկրաինայում կատարվել են հրեշավոր հանցագործություններ: Իրադարձությունների վայրում մեր փորձագետները ուկրաինական և միջազգային դատական ​​մարմիններին օգնում են հավաքել ապացույցներ և որոշել մեղավորներին: Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն: Առանց արդարության խաղաղություն չկա»,- հավելել է Մակրոնը:

Ամենից շատ դիտված