Ամբողջ Ուկրաինան հանցագործության վայր է. Հաագայի դատարան
copy image url

Ամբողջ Ուկրաինան հանցագործության վայր է. Հաագայի դատարան

Արտաքին 3 տարի առաջ - 21:45 13-04-2022
Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաք այցելելուց հետո ասել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը կարող է հանցագործության վայր համարվել։

«Մենք այստեղ ենք, քանի որ լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ այստեղ կատարվում են հանցագործություններ, որոնք ենթակա են մեր դատարանի իրավասությանը»,- ասել է նա լրագրողներին:

«Մենք ստիպված կլինենք փարատել պատերազմի մառախուղը, որպեսզի հասնենք ճշմարտությանը: Եվ դա կպահանջի անկախ և անաչառ հետաքննություն»,- հավելել է նա։

Քարիմ Խանի խոսքով, Հաագայի դատարանի դատաբժշկական խումբն արդեն սկսել է աշխատանքը Բուչայում:

Ամենից շատ դիտված