2021 թվականին ի սկզբանե կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, բայց մենք տարին փակեցինք 5,7% տնտեսական աճով. Թունյան

Ներքին 3 տարի առաջ - 16:13 13-04-2022
ԱԺ-ում ներկայացվող կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց, որ կատարման ընթացքն ու արդյունքները պարզ են, իսկ կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականի ծրագիրը։

Թունյանի խոսքով, զեկույցի ամենաշահագրգիռ հետևողը պետք է լինի ընդդիմությունը, սակայն հիմա իշխանությունն իր քաղաքական թիմով է սա քննարկում։

«Մի քանի օբյեկտիվ թվեր կան, որոնք կուզեմ ասել, կան չափելի ցուցանիշներ, որոնց վրա կարելի է կարծիք կազմել: 2021 թվականին կանխատեսվում էր ի սկզբանե 3,2% տնտեսական աճ, բայց մենք տարին փակեցինք 5,7 տոկոս տնտեսական աճով։ Կապիտալ ծախսերի ցուցանիշն ավելի կարևոր է, քան տնտեսական ցուցանիշը»,- ասաց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված