Ռուսական հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ուժերի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Դվորնիկովը. BBC

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 13-04-2022
Ամեն առավոտ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերում վերլուծում է պատերազմի ընթացքը: Այս անգամ բրիտանական ռազմական հետախուզությունը կենտրոնացել է բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի վրա, որն, ըստ արևմտյան զինվորականների և հետախուզության տվյալների, նշանակվել է ռուսական «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված բոլոր ուժերի հրամանատար։ Ռուսական պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել նրա նշանակման փաստը, չնայած այս մասին արևմտյան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններին։
Ահա թե ինչպես է բրիտանական ռազմական հետախուզությունը գնահատում այս նշանակումը. Դվորնիկովի նշանակումը զորքերի հրամանատարությունն ու վերահսկողությունը կենտրոնացնելու փորձ է։ Զորքերի համախմբվածությունն ու փոխգործակցությունն ապահովելու անկարողությունը մեծապես խանգարել է ռուսական գործողությանը: Դվորնիկովը Սիրիայում զորքերի հրամանատարության փորձ ունի, բայց դա կարելի է ասել ռուսաստանցի բազմաթիվ զինվորականների մասին, նշում են հետախույզները։ Իսկ նա 2016 թվականից ղեկավարում է Դոնբասին հարող Հարավային ռազմական օկրուգի զորքերը։ Ռուսական քարոզչության մեջ շեշտը դրվում է հատկապես Դոնբասում ռազմական հաջողություններ գրանցելուն: Դվորնիկովի ընտրությունը ցույց է տալիս, որ ուկրաինական համառ դիմադրությունը և պատերազմից առաջ անարդյունավետ պլանավորումը Ռուսաստանին ստիպել են վերանայել մարտավարությունը»:

Ամենից շատ դիտված