Կարմիր սոխը պաշտպանում է գլխուղեղը քաղցկեղից և Ալցհեյմերի հիվանդությունից. նյարդաբան
copy image url

Կարմիր սոխը պաշտպանում է գլխուղեղը քաղցկեղից և Ալցհեյմերի հիվանդությունից. նյարդաբան

Արտաքին 3 տարի առաջ - 16:37 12-04-2022
Կարմիր կամ մանուշակագույն բանջարեղենը հարուստ է ֆլավոնոիդներով և ունակ է պաշտպանել գլխուղեղի բջիջներն ու արյան անոթները վնասակար ազդեցություններից և վաղաժամ ծերացումից, հայտարարել է նյարդաբան Դմիտրի Շուբինը Առաջին ալիքի «Ապրել առողջ» ծրագրի եթերում։

Կարմիր սոխը հակաօքսիդանտների պարունակությամբ «չեմպիոն» է, դրա կանոնավոր օգտագործումն օգնում է պաշտպանել մարդու բոլոր օրգաններն ու համակարգերը։ Ֆլավոնոիդները գործում են որպես պաշտպանիչ «գմբեթ»՝ թույլ չտալով վնասակար նյութերի ներթափանցում օրգանիզմ և ուղեղի քաղցկեղի առաջացում:

«Կարմիր սոխը դրական ազդեցություն է ունենում աթերոսկլերոտիկ սալերի վրա, այդ թվում՝ գլխուղեղի անոթների վրա, և կարող է պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից»,- հայտարարել է Շուբինը:

Ամենից շատ դիտված