Կիևի մարզում բնակիչների նոր զանգվածային գերեզման են հայտնաբերել
copy image url

Կիևի մարզում բնակիչների նոր զանգվածային գերեզման են հայտնաբերել

Արտաքին 3 տարի առաջ - 18:14 10-04-2022

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Կիևի շրջանի Բուզովայա գյուղում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որում կան տասնյակ խաղաղ բնակիչների դիեր: Սա վերջինն է զանգվածային գերեզմաններից, որի մասին հայտնի է դարձել Կիևից հյուսիս գտնվող տարածքներից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
Բուզովայան ընդգրկող Դմիտրովսկի համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հաղորդել է, որ գերեզմանոցը հայտնաբերվել է բենզալցակայանի մոտ։ Մահացածների մարմիններ են հայտնաբերվել նաև գնդակոծության հետքերով մոտ մեկ տասնյակ մեքենաների մեջ՝ Բուզովայայով անցնող գլխավոր ճանապարհին, ասել է պաշտոնյան։