ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։