«Ռոսկոմնադզորը» «տեղեկատվական և տնտեսական բնույթի հարկադրանքի միջոցներ» կսահմանի Google ընկերության դեմ՝ իր կողմից ռուսական օրենսդրությունը խախտելու համար։
Ըստ այդմ՝ կսահմանվեն հետևյալ միջոցները. Google LLC-ի և նրա տեղեկատվական ռեսուրսների գովազդների արգելք՝ որպես գովազդման օբյեկտ:
«YouTube վիդեոհոսթինգը դարձել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին կեղծիքներ տարածող առանցքային հարթակներից մեկը՝ վարկաբեկելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը», - ասվում է «Ռոսկոմնադզորի» հայտարարության մեջ։
Այդ միջոցները կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ Google-ը վերացնի խախտումները, զգուշացնում է «Ռոսկոմնադզորը»։ Գերատեսչությունը մեղադրում է YouTube-ին «ծայրահեղական կազմակերպությունների կողմից տեղեկատվության տարածման դեմ չպայքարելու» և ռուսական լրատվամիջոցների օգտահաշիվներն ու կոնտենտն արգելափակելու մեջ, այդ թվում՝ Russia Today-ի, «Ռոսիա 24»-ի, Sputnik-ի, «Զվեզդա»-ի, ՆՏՎ-ի և ՌԲԿ-ի: