Եվրոպան որոշել է հրաժարվել ռուսական արտադրության ադամանդներից
copy image url

Եվրոպան որոշել է հրաժարվել ռուսական արտադրության ադամանդներից

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 07-04-2022

Ոսկերչական զարդերի եվրոպական ապրանքանիշները սկսել են հրաժարվել ռուսական արտադրության ադամանդների գնումից, չնայած այն հանգամանքին, որ պատժամիջոցները չեն տարածվում ռուսական հումքի վրա, և մատակարարումները սահմանափակված չեն։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Ժնևում կայացած մամուլի ասուլիսում շվեյցարական Richemont շքեղության խմբի ղեկավարները, որոնք ներառում են այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Cartier-ը, Van Cleef & Arpels-ը, Piaget-ը և Jaeger-LeCoultre-ն, հայտարարել են ռուսական ադամանդների գնման դադարեցման մասին:

Մերժման պատճառն այն է, որ Responsible Jewelry Council-ի (RJC) կազմում եղել են ռուսական «Ալռոսա» ընկերության անդամները։ Ընկերությունը գտնվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, և այս երկրներն արգելել են նաև ռուսական ադամանդի ներկրումը։

Ամենից շատ դիտված