Ուկրաինան դարձել է Վրաստանից փախած քրեականների արգելոց.  Ցուլուկիանի
copy image url

Ուկրաինան դարձել է Վրաստանից փախած քրեականների արգելոց.  Ցուլուկիանի

Արտաքին 3 տարի առաջ - 18:12 05-04-2022
Վրաստանի մշակույթի նախարար և փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել «չենթարկվել» քրեականների պատմություններին. այսպես են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում անվանում իրենց ընդդիմախոս ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Միացյալ ազգային շարժմանը»:

«Միացյալ ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ, որոնք Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք Վրաստանի կառավարությունում էին, այժմ աշխատում են Ուկրաինայի կառավարությունում։ «Վրացական երազանք»-ը կարծում է, որ հենց այդ մարդիկ են նպաստում Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերություններում լարվածության ստեղծմանը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Մենք մեղավոր չենք, որ արդարադատության նախարարի պաշտոնում դեռևս իմ պաշտոնավարման ընթացքում Ուկրաինան վերածվել էր Վրաստանից փախած քրեականների արգելոցի։ Ուստի ես կցանկանայի, որ Ուկրաինայի կառավարությունը չտրվեր քրեականների պատմություններին»,- այսօր ճեպազրույցում ասել է Ցուլուկիանին։

Նախարարը պատասխանել է Կիևի մեղադրանքներին: Ուկրաինան կասկածում է Վրաստանի կառավարությանը դեպի Ռուսաստան մաքսանենգության ալիքը հովանավորելու մեջ՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար։

Ամենից շատ դիտված