Ալավերդիում նախկին պղնձաձուլական գործարանը այժմ աղացագնդեր կարտադրի՝ ամսական մինչև 200տոննա ծավալով:
Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը 2019–ին փակվել էր, այժմ որոշակի փոփոխություններով վերագործարկվել է։
Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունում վերսկսել են աղացագնդերի արտադրությունը, որոնց ամսական արտադրական ծավալը կհասնի 150–200 տոննայի։ Գործարանից տեղի լրատվամիջոցներին հայտնում են, որ արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ գործարանը համալրվել է նոր, ժամանակակից սարքավորումներով։
Աշխատակիցները հայտնում են, որ վերագործարկումը կարևոր նշանակություն ունի սոցիալական պայմանների ապահովման համար։ Բացի ալավերդիի բնակիչներից, հարակից համայքնների բնակիչների համար ևս գործարանն աշխատատեղ է ապահովում, ինչը նաև կանխում է արտագնա աշխատանքի մեկնելը։
«ԷՅ–ՍԻ–ՓԻ» ՖԲԸ ֆինանսական առողջացման ծրագրի համակարգող Վանիկ Սիրադեղյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են նաև ընկերության առողջացման երկրորդ փուլի աշխատանքերը․«Այժմ գործարկվել է մեկ վառարան, առաջիկայում գործարանը կապահովվի ևս մեկ վառարանուվ և անմիջապես կգործարվի, ինչով պայմանավորված էլ արտադրության ծավալները կբազմապատկվեն»։