Ուկրաինայում հակամարտությունը դեռևս «մոտ չէ ավարտին». Սպիտակ տուն
copy image url

Ուկրաինայում հակամարտությունը դեռևս «մոտ չէ ավարտին». Սպիտակ տուն

Արտաքին 3 տարի առաջ - 20:20 03-04-2022
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դեռևս հեռու է ավարտվելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։
«Իմ կարծիքով, այս պահին Ուկրաինան հաղթանակներ ունի այս պատերազմում, բայց, ցավոք, այն դեռ հեռու է ավարտվելուց», - ասել է Քլեյնը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի մի շարք շրջաններում ռազմական ակտիվությունը նվազեցնելու մասին Ռուսաստանի հայտարարած որոշումն իրականում «Մոսկվայի կողմից ուժերը վերախմբավորելու փորձ է»։
Քլեյնը կարծում է, որ պետք է «իրերին սթափ նայել. կան ապացույցներ, որ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինը զորքերը դուրս է բերում Ուկրաինայի հյուսիսային հատվածից՝ դրանք արևելյան հատվածում տեղակայելու համար»։

Ամենից շատ դիտված