Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը
copy image url

Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը

Արտաքին 3 տարի առաջ - 13:11 03-04-2022

Հայաստանը և Իտալիան գոհունակություն են հայտնում երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի առկայության առնչությամբ և պատրաստակամություն հայտնում շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները:

«Հատկանշական է, որ Իտալիայի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում», - նկատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հարուստ ավանդույթների, հարուստ պատմական շփումների և ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ», - տեղեկացրեց նախարար Միրզոյանը:

Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն, որն առաջին անգամ է այցելում Հայաստան, իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքն ուզում էր Հայաստան այցելությամբ նշել հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարեդարձը: Նաև նկատեց, որ Հայաստանը, ինչպես և Իտալիան, հարուստ պատմություն ունի:

Նախարարի խոսքով՝ Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Բանակցությունների ընթացքում կողմերն արձանագրել են, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել են, որ հետաքրքրված են էլ ավելի մեծացնելու ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալները:

«Հարկ եմ համարում նշել, որ թեև այս պատրաստակամությունը կա և առկա են կապերը, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և մենք, ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Ի դեպ, պարոն նախարար, վերջին անգամ 2017 թվականին է հանձնաժողովը հավաքվել: Կարծում եմ, որ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ», - հավելեց Արարատ Միրզոյանը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Ապրիլի 3-ի առավոտյան նախարարը իրեն ուղեկցող պատվիրակության հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետև ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հետևել են մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի