Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ օգտվում է VPN ծառայություններից (դրանք թույլ են տալիս շրջանցել արգելված կայքերի և հավելվածների արգելափակումը)՝ բացատրելով, որ «դա արգելված չէ»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այո իհարկե: Իսկ ինչո՞ւ ոչ։ Դա արգելված չէ»,- ճշտող հարցին պատասխանել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում կոշտ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին կեղծ տեղեկատվություն տարածելու դեմ՝ ընդգծելով, որ «այս հարցում ներողամտություն չի ցուցաբերվելու»։