Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները
copy image url

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

Ներքին 3 տարի առաջ - 12:04 02-04-2022

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները: Նախորդ տարի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։ «Արդյունքում մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ: Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքներ` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման սեզոնի մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը:

Հիմնականում Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից սնվող ջրամբարից ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։ 2021 թվականին Կառնուտի ջրամբարում ջրային պաշարը երեք անգամ պակաս ծավալով էր կուտակվել՝ արդյունքում ոռոգման սեզոնին ջրամբարից սնվող ցանքատարածությունները ոռոգման լուրջ խնդիր ունենցան:

Ամենից շատ դիտված