«Լավաշ» ռեստորանում քեֆ-ուրախություն էր

Ներքին 3 տարի առաջ - 13:15 01-04-2022
Oragir.news-ին մեր ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել, որում երևում է, որ Թումանյան փողոցում տեղակայված «Լավաշ» ռեստորանում քեֆ-ուրախություն է։ Ռեստորանի պատուհանները բաց են, ներսում բարձր երաժշտություն է միացված, իսկ ռեստորանի անձնակազմն էլ պարում է։

Քաղաքացին, որը մեզ է ուղարկել տեսանյութը, տարակուսանք հայտնեց, թե մանավանդ այս օրերին, երբ Արցախում ու ՀՀ սահմաններին լարված իրավիճակ է, երբ Արցախում հումանիտար աղետ է, իսկ Ադրբեջանն էլ ռազմական գործողություններ է իրականացնում, «Լավաշ» ռեստորանում նման ցնծությունների մեջ են, դեռ ավելին՝ պատուհաններն էլ բացել են, որ բոլորն այդ մասին իմանան։

Նշենք, որ «Լավաշ» ռեստորանը պատկանում է «Երեմյան Փրոջեքթս»-ին, այս ռեստորանը մայրաքաղաքում լավագույններից մեկի համարումն ունի, շատերի սիրած ռեստորանն է, և նաև սրա ֆոնին է տարօրինակ, որ ռեստորանում նման դեպք է եղել։

Ամենից շատ դիտված