ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
copy image url

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Ներքին 3 տարի առաջ - 22:21 30-03-2022

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվել է, տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։

Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Ամենից շատ դիտված