Հրազդանում, Սևանում, Գավառում ևԴիլիջանում ձյուն է տեղում
copy image url

Հրազդանում, Սևանում, Գավառում ևԴիլիջանում ձյուն է տեղում

Ներքին 3 տարի առաջ - 21:40 30-03-2022

Վարդենյաց լեռնանցքը, մարտի 30-ի ժամը 21։00-ի դրությամբ, փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ամենից շատ դիտված