ՌԴ-ն երկու քայլ է անում Կիևին ընդառաջ՝ դեէսկալացիայի համար. Մեդինսկի
copy image url

ՌԴ-ն երկու քայլ է անում Կիևին ընդառաջ՝ դեէսկալացիայի համար. Մեդինսկի

Արտաքին 3 տարի առաջ - 17:16 29-03-2022
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան երկու քայլ է անում Կիևին ընդառաջ՝ լարվածության թուլացման համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես իմ կողմից կարող եմ ասել, որ մենք նաև երկու քայլ ենք անում հակամարտության դեէսկալացիային ընդառաջ»,- ասել է նա։

Մեդինսկին հստակեցրել է, որ այդ քայլերը վերաբերում են քաղաքական և ռազմական մասերին։

Նրա խոսքով, Ստամբուլում կայացած հանդիպմանը Ռուսաստանը հստակ ձևակերպված դիրքորոշում է ստացել Ուկրաինայից:

Ամենից շատ դիտված