Թուրքիան անիրատեսական է համարում Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի պահանջները
copy image url

Թուրքիան անիրատեսական է համարում Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի պահանջները

Արտաքին 3 տարի առաջ - 13:12 29-03-2022
Նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը անիրատեսական է անվանել Ղրիմի բռնակցումը և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի պահանջները, հաղորդում է CNN-ը։
«Ամենադժվար թեմաները (բանակցություններում), իհարկե, վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, որը պետք է պաշտպանված լինի։ Ուկրաինական կողմը չի կարող զիջումների գնալ Ղրիմի և Դոնբասի հարցում: (...) Սրանք առավելագույն ​​պահանջներ են, որոնք անիրատեսական են։ (...) Դա ուղղակիորեն վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Քալինը։
Միաժամանակ Էրդողանի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան չի վստահում ՆԱՏՕ-ին, և դաշինքի անդամներից միայն Թուրքիան է չեզոքություն պահպանում, որն էլ հնարավոր է դարձնում բանակցությունների անցկացումն այս երկրում։ Ըստ Քալինի, Էրդողանի կարծիքը հաշվի է առնում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։