Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին, հայտնում է BFMTV-ն։
Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ նման բառեր «երբեք չէր օգտագործի» Պուտինի հասցեին։ Մակրոնը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ «խոսքերից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ուկրաինական հակամարտության սրման»։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ծրագրում է խոսել ՌԴ նախագահի հետ «վաղը կամ մյուս օրը»։ Խոսքը Մարիուպոլի բնակիչների տարհանման մասին է լինելու։
Բայդենը նախօրեին ասել էր, որ Պուտինին «մսավաճառ» է համարում։ Կրեմլն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նոր վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի ղեկավարի հասցեին «նեղացնում են հնարավորությունների պատուհանը» երկրների միջև հարաբերությունների բարելավման համար։