Ռոսկոմնադզորն արգելափակել է Նևզորովի և Bild պարբերականի կայքերը
copy image url

Ռոսկոմնադզորն արգելափակել է Նևզորովի և Bild պարբերականի կայքերը

Արտաքին 3 տարի առաջ - 17:08 27-03-2022
«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանի տարածքում արգելափակել է գերմանական Bild պարբերականի կայքը և լրագրող Ալեքսանդր Նևզորովի ռեսուրսները, որի նկատմամբ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ռուսական բանակի գործողությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու հոդվածով։
ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով մարտի 28-ից արգելափակվել են www.bild.de և nevzorov.tv կայքերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նևզորովը նաև հայտնել է, որ «Ռոսկոմնադզոր»-ն Արգելված կայքերի միասնական գրանցամատյանում է ներառել նաև նրա Yandex.Zen-ի էջը։
Պաշտոնապես արգելափակման պատճառը չի հաղորդվում։ Ըստ երևույթին, դա կապված է գերմանական պարբերականի և Ալեքսանդր Նևզորովի կողմից Ուկրաինա ռուսական ներխուժման լուսաբանման հետ։