Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով ավիաընկերության ներքին նամակին, որի իսկությունը հաստատում են աշխատակիցները։
«Պոբեդան» ներկայումս ունի 41 Boeing 737-800 ինքնաթիռ։ Նրանց թիվը կկրճատվի մինչև 25։
Օդանավերի կրճատումը, ասվում է նամակում, անհրաժեշտ է «ապագայում ամբողջ պարկի պահեստամասերի անհրաժեշտությունը հոգալու» և թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես կազդի նման կրճատումը անձնակազմի և ավիաընկերության երթուղային ցանցի վրա, դեռևս հայտնի չէ։