Ռուս միլիարդատերը կորցրել է իր կարողության 99 տոկոսը
copy image url

Ռուս միլիարդատերը կորցրել է իր կարողության 99 տոկոսը

Արտաքին 3 տարի առաջ - 20:43 25-03-2022
«Լուկոյլի» փոխնախագահ, «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը կորցրել է իր կարողության 99 տոկոսը։ Այս մասին РБ Спорт-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի անդամ Վլադիմիր Աֆանասևը։

«Ֆեդունն ասաց, որ իր վիճակը ծանր է։ Ասաց, որ կորցրել է իր կարողության 99 տոկոսը. դա նրա անձնական փողն է»,- ասել է Աֆանասևը։

Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ ռուս միլիարդատերը կորցրել է իր կապիտալի մինչև 80 տոկոսը։ Ռուսական Forbes-ի վարկանիշում Ֆեդունը նախկինում զբաղեցնում էր 16-րդ տեղը՝ 11.1 միլիարդ դոլար կարողությամբ:

Ամենից շատ դիտված